«Վեստ Հեմ Յունայթեդը» գնեց «Իպսվիչ Թաունի» ձախ պաշտպան Աարոն Կրեսուելին: Գործարքի արժեքը կազմել է 3.75 մլն ֆունտ, սակայն բոնուսների հաշվարկի դեպքում կարող է հասնել մինչև 7 մլն-ի:
Նախորդ մրցաշրջանում Աարոնը մասնակցել է «Իպսվիչի» 42 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: Կրեսուելն անգամ հայտնեց Չեմպիոնշիփի տարվա տարվա խորհրդանշական հավաքականում:
Ինչպես հաղորդում է «Վեստ Հեմի» պաշտոնական կայքը, 24-ամյա անգլիացին կարիերան կշարունակի «Բոլեյն Գրաունդում»: Աարոնն արդեն 5 տարվա պայմանագիր է ստորագրել լոնդոնցիների հետ և դարձել է այս ամառվա ընթացքում Սեմ Էլլարդայսի թիմի երրորդ ներեկը: