• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Վեստ Հեմը» երկարաձգել է պայմանագիրը Ռիդի հետ և համաձայնության եկել Ռացի հետ

Ուինսթոն Ռիդ«Վեստ Հեմը» երկարաձգել է պայմանագիրն իր պաշտպան Ուինսթոն Ռիդի հետ: Բացի այդ, ակումբը համաձայնեցրել է «Շախտյորի» պաշտպան Ռազվան Ռացի տեղափոխությունն այս ամռանը:

Վերջին երկու մրցաշրջաններում Ռիդը համարվում է թիմի հիմնական խաղացողը: Նա օգնեց ակումբին վերադառնալ Պրեմիեր Լիգա և արժանի հանդես գալ այս առաջնությունում:

Այժմ հայտնի է դարձել, որ 24-ամյա կենտրոնական պաշտպանը երկու տարով երկարաձգել է պայմանագիրն ու հանդես կգա «Վեստ Հեմում» մինչև 2015 թվականը:

Ռազվան ՌացԲացի այդ, այս ամռանը «Վեստ Հեմ» է տեղափոխվելու փորձառու ձախ պաշտպան Ռացը՝ Ռումինիայի ազգային հավաքականի ավագը, որի կազմում 88 հանդիպում է անցկացրել:

Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո լրանում է Ռազվանի պայմանագիրը «Շախտյորի» հետ: 31-ամյա ֆուտբոլիստը որոշել է ուժերը փորձել անգլիական Պրեմիեր Լիգայում:

Հետաքրքիր փաստեր