Երեկ «Վեստ Հեմ Յունայթեդն» ընկերական խաղ անցկացրեց ակումբի բոլոր աստղերի հավաքականի հետ։ Խաղը նվիրված էր լոնդոնցիների ավագ Մարկ Նոբլի պատվին, ով գոլի հեղինակ դարձավ և օգնեց իր թիմին հաղթել 6-5 հաշվով։
Նոբլի թիմից գոլի հեղինակ դարձավ նաև դարպասապահ Ադրիանը։ Բնականաբար գոլը հնարավոր դարձավ միայն հանդիպման ցուցադրական բնույթի շնորհիվ, սակայն այն գեղեցիկ ստացվեց։
Առաջարկում ենք պարզապես դիտել տեսանյութը։