«Վեստ Հեմի» ավագ և կիսապաշտպան Քևին Նոլանը հնարավոր է բաց թողնի երկու շաբաթ ոտքի վնասվածքի պատճառով:
Երկուշաբթի օրը կայացած «Տոտտենհեմի» հետ խաղի առաջին խաղակեսին Նոլանը հարկադրված փոխարինվեց: Հիշեցնենք, որ այդ խաղում «Վեստ Հեմը» տանը 2:3 հաշվով զիջեց հյուրերին:
Պրեմիեր Լիգայի վերջին 7 խաղերում Նոլանի թիմը տոնել է ընդամենը 1 հաղթանակ: Իրավիճակն այժմ կարող է ավելի վատանալ, քանի որ բժիշկները լուրջ մտահոգություն ունեն ֆուտբոլիստի առողջության հետ կապված: Քևինը թիմի լավագույն ռմբարկուն է ընթացիկ մրցաշրջանում:
-Քևինը ուժեղ երիտասարդ է: Սակայն այժմ անհնար է որևէ կանխատեսում անել: Դա կարող է լինել մեկ շաբաթ, կարող է և 8,- հայտնել է ակումբին մոտ կանգնած աղբյուրը The Sun պարբերականին: