• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Վիլիանը մոտ է «Նոթինգհեմ Ֆորեստ» տեղափոխվելուն

«Ֆուլհեմի» նախկին եզրային հարձակվող Վիլիանը մոտ է ազատ գործակալի կարգավիճակով «Նոթինգհեմ Ֆորեստին» շարքերում հայտնվելուն:

Հիշեցնենք, որ Վիլիանի պայմանագիրը «Ֆուլհեմի» հետ ավարտվել հունիսի վերջին։ 34 ամյա բրազիլացին մերժել է «սպիտակների» կատարած նոր պայմանագրի առաջին առաջարկը, սակայն նրա գլխավոր մարզիչ Մարկո Սիլվայի միջամտությունից հետո լոնդոնյան ակումբը երկրորդ փորձն է կատարել։

Թվում էր, թե «Ֆուլհեմը» կկարողանա պայմանավորվել Վիլիանի հետ, սակայն այդ պրոցեսին խառնվեց «Ֆորեստը»։

Ինչպես հայտնում է BBC-ն, Վիլիանն արդեն բուժզննում է անցնել «անտառապահների» կազմում, որոնց համար նա կդառնա առաջին նորեկը այս տրանսֆերային պատուհանում։

Անցած մրցաշրջանում Վիլիանը բառացիորեն գտավ իր երկրորդ երիտասարդությունը՝ «Ֆուլհեմի» կազմում անցկացրած 30 խաղում խփելով 5 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում: