Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր առաջնության նորեկ «Վուլվերհեմպտոն Ուոնդերերսին»։
«Քաղաքայիններն» անակնկալ կերպով միավոր կորցրին «Մոլինյու» մարզադաշտում։ Հանդիպման հաշիվը 57-րդ րոպեին բացեց դաշտի տերերի պաշտպան Վիլլի Բոլին։ Գոլն արձանագրվեց, չնայած այն դարպասում էր հայտնվել ֆրանսիացու ձեռքից։ Պատասխան գնդակը 69-րդ րոպեին Իլկայ Գյունդողանի փոխանցումից հետո խփեց Էմերիկ Լապորտը։
Այս հանդիպումից հետո «Սիթին»՝ վաստակած 7 միավորով կշարունակի մնալ 1-ին հորիզոնականում։
Գոլեր․ Բոլի՝ 57ր, Լապորտ՝ 69ր։