Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, 7 տարի «Ստոկ Սիթիում» աշխատելուց հետո Տոնի Պուլիսը հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից:
2008թ-ին Պուլիսը «Ստոկին» վերադարձրեց Պրեմիեր Լիգա, որի հետ հաջորդ տարի հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ և իր թիմի համար եվրոգավաթի մասնակցության ուղեգիր նվաճեց:
2012/2013 մրցաշրջանում «Ստոկ Սիթին» այնքան էլ հաջող հանդես չեկավ: Թիմը երկար ժամանակ գտնվում էր վտանգավոր գոտում: Եվ չնայած որ «Ստոկ Սիթին» մրցաշրջանն ավարտեց 13-րդ հորիզոնականում, սակայն ակումբի նախագահ Պիտեր Քոատեսը որոշեց հեռացնել Պուլիսին: