Շեֆիլդ Յունայթեդ-Տոտտենհեմ 1-3 ( xG 0.98 xG 1.28)
Ժոզե Մոուրինյույի թիմը հեշտ հաղթանակ է տանում Շեֆիլդ Յունայթեդի նկատմամբ։
Առաջին խաղակեսից հետո լոնդոնցիները առջևում էին Սերժ Օրյեի ու Հարրի Քեյնի գոլերի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսում Քրիս Ուայլդերի սաներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, իսկ 62-րդ րոօեին Տանգի Նդոմբելեն դարձավ այս մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկի հեղինակը՝ վերջակետ դնելով հանդիպմանը։
Հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյուն գոհ էր իր թիմի խաղից․ «Մենք ագրեսիվ էինք և նպատակասլաց։ Ես գոհ եմ իմ թիմի խաղից»։
Այս հաղթանակից հետո Տոտտենհեմը վաստակեց 33 միավոր։
https://youtu.be/4KZLCR8Uue0