Երբ Հարրի Քեյնը 20-րդ տուրում Լիվերպուլի հետ խաղում վնասվածք ստացավ Ժոզե Մոուրինյուն հայտարարեց․ «Քեյնի վնասվածքը շատ մտահոգիչ է, նրան հնարավոր չէ փոխարինել»
«Տոտտենհեմ» – «Վեստ Բրոմվիչ» 2-0 ( xG 1.93 xG 0.64)
Պորտուգալացի մարզչի հետ անհնար է չհամաձայնվել․ առանց Քեյնի Տոտտենհեմը գրոհելիս շատ բան է կորցնում, բայց այս ամենի «մեղավորը» նաև Ժոզեն է։ «Տոտտենհեմում» բավականին բարձր կարգի խաղացողներ կան (Հոյբերգ, Նդոմբելե), ովքեր կարող են ցանկացած պրեսինգից դուրս գալ և պատասխանատու լինել գրոհի մեկնարկի համար, բայց մարզիչը, չգիտես՝ ինչու, միայն խաղային մեկ նախագիծ ունի, ինչը ապացուցեց Քեյնի վնասվածքը։
Ինչևէ, «Տոտտենհեմը» սեփական հարկի տակ Հարրի Քեյնի և Հոն Մին սենի գոլերի շնորհիվ վստահ հաղթանակ տարավ առաջնության ետնապահմներից մեկի նկատմամբ և վաստակեց 36 միավոր։