Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»։
Հյուսիսլոնդոնյան դերբիում բոլոր առումներով ուժեղ գտնվեցին դաշտի տերերը։ Հանդիպման միակ և «Տոտտենհեմի» համար հաղթական գնդակը 49-րդ րոպեին խփեց Հարի Քեյնը։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի սաները՝ վաստակած 52 միավորով բարձրացան 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Քեյն՝ 49ր։