Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Հյուսիսային Լոնդոնում, ուր «Տոտտենհեմն» ընդունել սկզբունքային մրցակից «Արսենալին»։
«Ուայթ Հարթ Լեյնում» գոլառատ խաղ ստացվեց, որն ավարտվեց մարտական ոչ ոքիով։ Առաջինը հաջողության հասան հյուրերը։ Գոլի հեղինակ դարձավ Աարոն Ռեմսին։ 60-րդ րոպեին Տոբի Ալդերվեյլերդը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ երկու րոպե հետո իր թիմին առաջ մղեց Հարի Քեյնը։ «Զինագործների» երկրորդ գնդակն էլ խփեց Ալեքսիս Սանչեսը։
Այս հանդիպումից հետո լոնդոնյան ակումբները կպահպանեն իրենց դիրքերը մրցաշարային աղյուսակում։
Գոլ․ Ռեմսի՝ 39ր, Ալդերվեյրելդ՝ 60ր, Քեյն՝ 62ր, Սանչես՝ 76ր
Հեռացում․ Կոկլեն՝ 55ր։