Ինչպես և սպասվում էր, «Քարդիֆը» և «Ստոկ Սիթին» փոխանակվեցին իրենց հարձակվողներով: Կենուայն Ջոնսը տեղափոխվեց «Քարդիֆ», իսկ Պիտեր Օդեմվինգիեն՝ «Ստոկ»:
32-ամյա Օդեմվինգիեն «Ստոկ Սիթիի» հետ 1.5 տարվա պայմանագիր է ստորագրել: Նիգերիացի հարձակվողն իր նոր թիմում նորամուտը կարող է նշել «Սանդերլենդի» դեմ խաղում:
Ինչ վերաբերվում է Ջոնսին, ապա ավարտին է հասել նաև նրա տեղափոխությունը «Քարդիֆ»: Ուելսյան ակումբին մնում է ստանալ ֆուտբոլի Անգլիայի ասոցիացիայի թույլտվությունը:
Ավելացնենք, որ Կենուայնը «Ստոկից» հեռացավ գլխավոր մարզիչ Մարկ Հյուզի հետ ունեցած տարաձայնության պատճառով: