«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ և մարզչ Քենի Դալգլիշը իր վերադարձի համար բանակցում է ակումբի ղեկավար Ջոն Հենրիի հետ:
Հիշեցնենք, որ հենց Հենրին անցած ամռանը հեռացրեց Դալգլիշին, չնայած որ ակումբը նվաճեց Լիգայի գավաթը և հասավ Անգլիայի գավաթի եզրափակիչ: Սակայն ամերիկացի գործարարը ցանկանում է, որ Դալգլիշը շարունակի աշխատել ակումբում:
62-ամյա շոտլանդացուն առաջարկվել է ակումբի ներկայացուցչի պաշտոնը, որը Դալգլիշը կարող է ստանձնել արդեն առաջիկա ամսում:
-Դա ճիշտ է, որ ես պատրաստվում եմ ամռանը ակումբ հրավիրել մի շարք նախկին ֆուտբոլիստների: Ես ուզում եմ տեսնել մարդկանց, ովքեր կապ ունեն անցյալի հետ: Դա կարող է տարբեր կարգավիճակով լինել: Հնարավոր է մարզիչ կամ ներկայացուցիչ: Դալգլիշի համար առայժմ ոչինչ կոնկրետ չկա,- «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: