«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պատրաստվում է հաջորդ մրցաշրջանում մինչև 35% նվազեցնել տոմսերի արժեքը:
Այս պահին «Լոֆտուս Ռոուդի» ամենաթանկ տոմսն արժե 70 ֆունտ, իսկ ամենաէժանը՝ 20: Ակումբի ղեկավարության կարծիքով գների նվազեցումը կհանգստացնի երկրպագուներին, ովքեր դժգոհ են Պրեմիեր Լիգայից դուրս մնալուց:
Բացի այդ, կիսապաշտպան Ջերմեյն Ջենասը կարող է դառնալ թիմի առաջին խաղացողը, ով այս ամռանը կլքի ակումբը: Ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրները հավաստիացնում են, որ նա իրավունք ունի հեռանալու ակումբից՝ որպես ազատ գործակալ, քանի որ նման կետ ունի պայմանագրում:
Ավելացնենք, որ 30-ամյա Ջենասը «ՔՊՌ» է տեղափոխվել հունվարին «Տոտտենհեմից»: