«Սանդերլենդի» կիսապաշտպան Քրեյգ Գարդները կարծում է, որ թիմի նոր մարզիչ Պաոլո Դի Կանիոյին արդեն կարելի է համարել ակումբի լեգենդը՝ շնորհիվ «Նյուքասլի» դեմ տարած հաղթանակի:
Երեկ «Սեյնտ Ջեյմս Պարկում» կայացած խաղը Դի Կանոիոյի համար երկրորդն էր «կատուների» ղեկին: «Սանդերլենդը» անսպասելիորեն ջախջախեց մրցակցին և բարելավեց դիրքերը մրացաշարային աղյուսակում:
Չնայած, որ այս հաղթանակը առաջինն էր Պաոլոյի համար և նրա առջև դրված խնդիրն էլ դեռ կատարված չէ, Գարդները նրան լեգենդ է համարում և հիացած է իտալացու աշխատանքով:
-Նա հսկայական աշխատանք է անում: Դերբիում տարած հաղթանակի շնորհիվ նա լեգենդ դարձավ: Երկրպագուները նրան սիրեցին, ֆուտբոլիստները՝ նույնպես: Մնում է սպասել, որ առջևում մեզ լավ ժամանակներ են սպասում,- Գարդների խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: