mnatany.am

Նորություններ

Ջեսի Լինգարդի բենեֆիսը մեկնարկային խաղում

04.02.2021, 23:03

Երեկ «Աստոն Վիլայի» «Վիլա Պարկ» մարզադաշտից Ջեսի Լինգարդը «ջերմ» բարևներ ուղարկեց Սուլշերին։

Երիտասարդ անգլիացու փայլուն խաղի շնորհիվ «Վեստ Հեմը» կարողացավ հաղթանակ տանել (1-3):

 

Ընդամենը մի քանի օր էր, որ Լինգարդը Մանչեսթերը փոխել էր Լոնդոնով և անակնկալ էր նրան տեսնել «Աստոն Վիլլայի» դեմ խաղում մեկնարկային կազմում, այն էլ 10 համարի դիրքում։ Բայց Դեվիդ Մոյեսը չէր սխալվել․ երիտասարդ անգլիացին ոչ միայն դուբլ ձևակերպեց, այլ նաև խաղադաշտում ամենուր էր։ Երևում էր, որ Ջեսին կարոտել է ֆուտբոլը։

 

Հենց նրա փայլուն խաղի շնորհիվ «Վեստ Հեմը» կարողացավ հաղթանակ տանել (1-3):

 

Լինգարդի փոխկապակցությունը խաղընկերների հետ զարմանալի էր, քանի որ սա նրա առաջին ելույթն էր ու ինչպիսի բենեֆիս։

 

Տեսեք, «Մանչեսթերի» նախկին կիսապաշտպանը ուղղակի ապշեցուցիչ աշխատանք է կատարել խաղադաշտում, հատկապես եթե հաշվի առնենք, որ նա չի ունեցել խաղային պրակտիկա։

 

Արդեն առաջին խաղով Ջեսի Լինգարդը հարցեր առաջացրեց Սուլշերի՝ նրան խաղային ժամանակ չտալու համար։

 

Երեկ «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես հաղթեց, այդ պատճառով լրագրողները խնայեցին Օլեին, բայց վստահ եմ, ընդամենը մեկ սայթաքում, և նորվեգացի մարզիչը պետք է բացատրություն տա՝ ինչու Յունայթեդը թույլ տվեց Լինգարդին տեղափոխվել Լոնդոն։

 

 

«Քարդիֆ Սիթի» 1-5 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

22.12.2018, 23:25

«Քարդիֆ Սիթի» 1-5 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Քարդիֆ Սիթիին»։

կարդալ...

«Լիվերպուլ» 3-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

16.12.2018, 21:51

«Լիվերպուլ» 3-1 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...