• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆաբիո Բորինին ուրախ է մնալ «Լիվերպուլում»

Ֆաբիո Բորինի«Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինին հերթական անգամ հստակեցրել է, որ չի պատրաստվում իր ներկայիս ակումբից հեռանալ և վերադառնալ հայրենիք:

22-ամյա իտալացու առաջին մրցաշրջանն «Էնֆիլդում» անհաջող ընթացավ` բազմաթիվ վնասվածքների պատճառով: Այդ իսկ պատճառով մամուլը վերջին օրերին ակտիվորեն լուրեր է տարածում Բորինիի` «Լիվերպուլից» հեռանալու մասին:

Սակայն Ֆաբիոն, ով ներկա դրությամբ մասնակցում է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը, խոստովանել է, որ ակումբը փոխելու տարբերակներ չի փնտրում:

-Ես ցանկանու՞մ եմ տեղափոխվել արտասահման: Մարդիկ շատ բան չգիտեն իմ իրավիճակի մասին: Այսօր Իտալիայում ավելի շատ վստահում են արտերկրացիներին, քան երիտասարդ խաղացողներին: Ես ինձ լավ եմ զգում Անգլիայում, – Բորինիի խոսքերն է մեջբերում Sports-ը: