Իտալացի հարձակվող Ֆաբիո Բորինին կարծում է, որ իրեն հաջողվել է ապացուցել, որ արժանի է մեծ ակումբներում հանդես գալու:
Ընթացիկ մրցաշրջանում Բորինին վարձավճարով հանդես է գալիս «Սանդերլենդում»: 22-ամյա հարձակվողը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Լիվերպուլին», 28 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ՝ այդ թվում Անգլիական լիագայի գավաթի եզրափակչում «Մանչեսթեր Սիթիի» դարպասը խփած գոլը:
Արժե նշել, որ Բորինիի գրեթե բոլոր գոլերը եղել են կարևոր խաղերում: Լիգայի գավաթի եզրափակչից բացի նա գոլ է խփել «Նյուքասլի» դեմ երկու դերբիներում, «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» եմ խաղերում: Բորինիի կարծիքով, դա ինչ որ բանի մասին խոսում է:
-Դա նշանակում է, որ ես ստեղծված եմ մեծ ակումբների համար: Տեսնենք, թե ինչ կստացվի մրցաշրջանի մնացած հատվածում: Մենք պետք է հաղթենք մեծ և փոքր ակումբների:
Հիանալի զգացողություն է եզրափակչում գոլ խփելը: Զգացողությունները երկու-երեք անգամ ավելի ուժեղ են, քան սովորական խաղերում,- Բորինիի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: