• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենտֆորդ
  • Էվերթոն
  • Լեսթեր Սիթի
  • Լիդս Յունայթեդ
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ֆերգյուսոնը երբեք 35 մլն չէր վճարի Քերոլի համար

Էնդի Քերոլ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ երբեք 35 մլն ֆունտ չէր վճարի Էնդի Քերոլի համար:

Այսօր Ֆերգյուսոնի սաները կմրցեն «Վեստ Հեմի» հետ, որտեղ վարձավճարով հանդես է գալիս «Լիվերպուլի» հարձակվող Էնդի Քերոլը: «Կարմիրները» Քերոլի համար «Նյուքասլին» վճարել են 35 մլն ֆունտ, ինչը երկար ժամանակ քննարկվեց Մառախլապատ Ալբիոնում:

Սէր Ալեքսը կարծում է, որ Էնդին կարող է խնդիրներ ստեղծել «Յունայթեդի» պաշտպանների համար, սակայն միաժամանակ հասկացրել է, որ «Լիվերպուլի» վճարած գումարը բավականին շատ է: Ֆերգյուսոնի խոսքերով նա երբեք այդպիսի տրանսֆեր չէր անի:

-Իհարկե, ես այդպիսի ֆուտբոլիստի հետ այդ գումարով պայմանագիր չէի ստորագրի: Մենք շեշտը դնում ենք երիտասարդ ֆուտբոլիստների վրա, որոնց այդքան շատ չենք վճարում,- ասել է Սէր Ալեքսը: The Independent

Հետաքրքիր փաստեր