«Նոթինգհեմ Ֆորեստը» վարձակալեց Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Ռոդրիգո Ռիբեյրոյին:
Ռիբեյրոյի վարձակալության պայմանագիրը, ով «Սիթի Գրաունդում» հանդես կգա 37 համարի մարզաշապիկով, ներառում է գնման տարբերակ:
18 ամյա Ռիբեյրոն «Սպորտինգի» ակադեմիայի շրջանավարտ է և Լիսաբոնի հիմնական թիմի կազմում իր նորամուտը նշել է 2022 թվականի մարտին «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում:
Բացի «Սիթիի» դեմ այդ խաղից, Ռիբեյրոն Պորտուգալիայի առաջնությունում «Սպորտինգի» կազմում խաղացել է ևս վեց խաղ՝ չխփելով ոչ մի գոլ։
Բայց Ռոդրիգոն ցույց տվեց իր լավագույն որակները Պորտուգալիայի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում՝ ինը խաղում դառնալով 6 գոլի հեղինակ: