Մանչեսթեր Սիթիից կրած պարտությունը (1-3) արդեն չորրորդն էր դեկտեմբեր ամսվանից սկսած։ Նշված ժամանակահատվածի համար ավելի վատ արդյուքն ունեն միայն ԱՊԼ-ի աղյուսակը եզրափակող Վեսթ Բրոմվիչը և Շեֆիլդ Յունայթեդը։
Տոներից առաւջ, երբ Չելսին պարտվեց Արսենալին հյուրընկալվելիս, Լեմպարդը հանրային քննադատության ենթարկեց իր թիմի խաղը ածականավորելով այն՝ «շատ դանդաղ», և «խաղին չտրամադրված»։ Մանչեսթեր Սիթիի հետ հանդիպումը Ստեմֆորդ Բրիջում, իսկ մինչ այդ նույն մարզադաշտում Ասթոն Վիլլայի հետ հանդիպումները ցույց տվեցին, որ թիմը ականաջալուր չի եղել մարզչի քննադատությունը։
Թվում է՝ Լոնդոնում երկար չեն հանդուրժի նման անհաջողությունների շարքը, Ռոման Աբրամովիչն էլ համբերատար ղեկավարների թվին չես դասի։