«Տոտտենհեմի» հետ դերբիից հետո «Արսենալի» դարպասապահ Աարոն Ռեմսդեյլի վրա հարձակված երկրպագուին մեղադրանք է առաջադրվել։
Անցյալ կիրակի «Արսենալը» հաղթեց 0-2 հաշվով «Տոտտենհեմ Հոտսպուր» մարզադաշտում, և եզրափակիչ սուլիչից հետո երկրպագուն, որը բարձրացել էր գովազդային վահանակի վրայով, ոտքով հարվածեց Ռեմսդեյլին:
Մետրոպոլիտենի ոստիկանության համար դժվար չի եղել պարզել և ձերբակալել խուլիգանին, ով, ինչպես պարզվել է, 35 ամյա Ջոզեֆ Ուոթսն է Լոնդոնի Հեքնիից։
BBC-ի փոխանցմամբ՝ Ուոթսի դեմ մեղադրանք է առաջադրվել, իսկ փետրվարի 17-ին Ջոզեֆը կներկայանա Հայբերիի մագիստրոսական դատարան։
Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ուոթսը մեղադրվում է բռնություն գործադրելու, խաղահրապարակ մտնելու և ֆուտբոլի խաղադաշտ պիրոտեխնիկա նետելու մեջ։
Բացի այդ, հյուսիսլոնդոնյան դերբիից հետո և՛ «Տոտտենհեմը» , և՛ ՖԱ-ն խստորեն դատապարտեցին նման պահվածքը: