«Տոտտենհեմի» դեմ խաղի համար «Լիվերպուլի» հետ Լոնդոն են մեկնել պաշտպան Դանիել Ագգերը և կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը:
Նախորդ շաբաթ՝ «Վեստ Հեմի» դեմ խաղում, Հենդերսոնը կոճի շրջանում վնասվածք ստացավ: Ի ուրախություն «կարմիրների» մարզչական շտաբին, Հենդերսոնն արդեն սկսել է մարզումները:
Ջորդանի վերադարձը շատ կարևոր է Բրենդան Ռոջերսի համար, քանի որ առաջիկա ամսվա ընթացքում նա չի կարողանա օգտվել թիմի ավագ Սթիվեն Ջերարդի ծառայություններից:
Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, շարք է վերադարձնել նաև Դանիել Ագգերը, ով բաց էր թողել «Վեստ Հեմի» դեմ խաղը: Սպասվում է, որ դանիացի պաշտպանը կլինի «Լիվերպուլի» մեկնարկային կազմում: