«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ չգիտի` արդյոք դանիացի պաշտպան Դանիել Ագգերը կվերականգնվի մինչև «Սաութհեմպտոնի» դեմ Պրեմիեր Լիգայի հաջորդ տուրի խաղը:
Մինչև «Սուոնսիի» հետ խաղը (2:2) «կարմիրների» վերջին մարզման ժամանակ 28-ամյա պաշտպանը վնասվածք է ստացել: Ագգերի` խաղադաշտ վերադառնալու ժամկետը ճշտվում է, և չի բացառվում, որ նա արդեն այս շաբաթ կխաղա:
-Դեռևս վաղ է խոսել այն մասին, արդյոք նա այդ խաղին կմասնակցի, թե ոչ: Ինչ վերաբերվում է վնասվածքին, ապա նա ուղղակի փորձել է կանխել ծանրաձողի ընկնելը ոտքին:
Եթե նա շարք չվերադառնա, ապա մենք բավական ֆուտբոլիստներ ունենք, ովքեր կարող են նրան փոխարինել,- Daily Mail-ի հետ հարցազրույցում հայտնել է Ռոջերսը: