Դանիացի պաշտպան Դանիել Ագգերը հայտնել է, որ գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ ունեցած տարաձայնությունը դարձավ «Լիվերպուլից» հեռանալու պատճառը:
Ութ տարի «Էնֆիլդում» խաղալուց հետո այս ամռանն Ագգերն անսպասելի վերադարձավ հայրենիք՝ պայմանագիր ստորագրելով «Բրոնդբյուի» հետ:
-Թույլ տվեք պարզաբանեմ իրավիճակը: Մարզչի հետ մենք մեծ հեռավորության վրա էինք: Ինձ թվում է, որ նա չգնահատեց իմ դերը: Երբ ես զգացի դա, որոշեցի հեռանալ:
Հնարավոր է, որ խնդիրն իմ անմիջականության մեջ էր: Ես միշտ ասում եմ այն, ինչ որ կա, և նույնը սպասում եմ դիմացինից: Հնարավոր է, որ դա այնքան էլ ճիշտ չէ,- TV3 հեռուստաալիքին հայտնել է Ագգերը: