«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ապաքինվել է ազդրի վնասվածքից և արդեն մարզվում է առաջին թիմի հետ:
Ինչպես հայտնի է դառնում Goal պարբերականից, արգենտինացի ռմբարկուն «Տոտտենհեմի» դեմ խաղում ստացած վնասվածքից մեկ շաբաթ հետո վերադարձել է մարզումներին, չնայած որ գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտնել էր մեկ ամիս բացակայելու մասին:
Այս պարագայում, Ագուերոն դեռ հնարավորություն ունի մասնակցելու Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում «Բարսելոնայի» դեմ առաջին խաղին, որը տեղի կունենա փետրվարի 18-ին:
Նաև հաղորդվում է, որ թեթև մարզումներ են ունենում կիսապաշտպաններ Սամիր Նասրին և Ֆերնանդինյոն, սակայն վերջիններիս մասնակցությունը «Բարսելոնայի» դեմ խաղին քիչ հավանական է: