2014/15 մրցաշրջանի արդյունքում «Մանչեսթեր Սիթին» մնաց առանց տիտղոսի, սակայն նրա երկու ֆուտբոլիստների բաժին հասան Պրեմիեր Լիգայի անհատական մրցանակներից կարևորագույնները: Սերխիո Ագուերոն ճանաչվեց Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկու, իսկ Ջո Հարտը՝ լավագույն դարպասապահ:
Վերջին տուրում «Սաութհեմպտոնի» դարպասը խփած գոլը Ագուերոյի համար 26-րդն էր Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում: Արգենտինացին այդ մրցավազքում առաջ անցավ «Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնից և արժանացավ «Ոսկե խաղակոշիկի»:
Իսկ ահա առաջնության «Ոսկե ձեռնոցը» բաժին հասավ Սերխիոյի թիմակից Ջո Հարտին: Մասնակցած 36 խաղերից 14-ում Հարտն իր դարպասն անառիկ է պահել: Նրա մրցակիցներ Լուկաշ Ֆաբիանսկին և Սիմոն Մինյոլեն այս պայքարում անգլիացուն զիջեցին միայն վերջին տուրում: