«Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Ադամ Լալանան ակումբի հետ նոր՝ 5 տարվա պայմանագիր է ստորագրել:
Լալանան «Սաութհեմպտոնի» սան է, և իր 24 տարեկան հասականում հասցրել է մոտ 200 խաղ անցկացնել «Սուրբ Մարիամի» մարզադաշտում:
Նախորդ մրցաշրջանում Ադամը Չեմպիոնշիպում 13 գնդակ խփեց, ինչն էլ օգնեց «Սաութհեմպտոնին» տեղափոխվել Պրեմիեր Լիգա: Ամռանը Լալանան դարձավ թիմի ավագ և առաջին անգամ հրավիրվեց Անգլիայի ազգային հավաքական:
-Ես այստեղ եմ 12 տարեկանից և իմ ապագան կապված է բացառապես «Սաութհեմպտոնի» հետ: Ես կշարունակեմ աշխատել նոր մարզչական շտաբի հետ և օգնել տղաներին հաջող հանդես գալ Պրեմիեր Լիգայում: Նոր պայմանագիր ստորագրելու որոշումը ես շատ հեշտ ընդունեցի, քանի որ ակումբը գնում է ճիշտ ճանապարհով,- ասել է Լալանան: