«Սանդերլենդի» վինգեր Ադամ Ջոնսոնը հուսով է, որ Անգլիայի ազգային հավաքականի հետ կմնեկնի Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014թ-ի առաջնությանը:
26-ամյա Ջոնսոնը դարձավ «Ֆուլհեմի» դեմ երեկվա խաղի իսկական հերոս՝ երեք գնդակ ուղարկելով լոնդոնցիների դարպասն, ինչի շնորհիվ իր թիմը հաղթեց 1:4 հաշվով:
Ադամը չմնասնակցեց Եվրո-2012-ին, սակայն հուսով է, որ «Արսենալի» կիսապաշտպան Թեո Ուոլկոտի վնասվածքն իր համար նոր հնարավորություն կստեղծի:
-Թեոն իմ ընկերն է: Ցավալի է, որ նա չի կարողանա մասնակցել աշխարհի առաջնությանը: Սակայն ֆուտբոլում դա սովորական երևույթ է: Մեկը շարքից դուրս է մնում, մյուսն՝ ընդգրկվում է: Ուրախ կլինեմ, եթե ես լինեմ հավաքականում Թեոյին փոխարինողը:
Ես ցանկանում եմ կրկին լինել ազգային հավաքականի մի մասնիկը,- Ջոնսոնի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը: