«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջո Ալենը վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք ամիս: Այս մասին հայտնում է Liverpool Echo-ն:
22-ամյա ֆուտբոլիստը խնդիրներ ունի ուսի հետ կապված: Առողջական նման խնդիրները առաջացել էին դեռ 2012 թվականի հոկտեմբերից, սակայն այդ ժամանակ Ալենը կարողանում էր մասնակցել հանդիպումներին:
Գարնանն այդ խնդիրները սրացել են, որի պատճառով Ալենին վիրահատություն պահանջվեց:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ջոն մասնակցել է 26 հանդիպման: