«Մանչեսթեր Սիթիի» ձախ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը վստահ է, որ իր թիմը երկու շաբաթ հետո կարող է հաղթել «Բավարիային»:
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի նախավերջին տուրում «քաղաքայինները» 4-2 հաշվով հաղթեցին Պլզենի «Վիկտորիային», և «Բավարիային» 2 գնդակի տարբերությամբ հաղթելու դեպքում կարող են առաջին տեղով դուրս գալ խմբից:
Ինչպես գիտենք, թիմերի առաջին հանդիպումն ավարտվեց գորմանացիների 1:3 հաշվով հաղթանակով, սակայն Կոլարովը հավատում է իր թիմին:
-Մեզ համար շատ կարևոր էր երեկվա հաղթանակը: Այժմ մենք հնարավորություն ունենք առաջին տեղով խմբից դուրս գալու, եթե հաղթենք նաև «Բավարիային»: Manchester Evening News