«Լիվերպուլի» հայցը «Բորնմուտի» դեմ խաղում իրենց կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերին դաշտից հեռացնելու վերաբերյալ բավարարվել է:
Անցյալ շաբաթ օրը Էնֆիլդում «Լիվերպուլի»՝ Պրեմիեր լիգայի 3-1 հաշվով հաղթանակի ժամանակ Մակալիստերը հեռացվեց խաղադաշտից հանդիպման 58-րդ րոպեին:
Մրցավար Թոմաս Բրամալը կարմիր քարտ է ցույց տվել «կարմիրների» նորեկներին Ռայան Քրիստիի դեմ խաղի կանոնների խաղտման համար:
Մակալիստերին սպառնում էր երեք խաղյա որակազրկում, սակայն «Լիվերպուլը» օգտվեց բողոքարկելու իր իրավունքից, և ՖԱ-ի անկախ հանձնաժողովը համաձայնեց «կարմիրների» փաստարկների հետ:
Ասոցիացիայի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ հանձնաժողովը Մակալիստերի հեռացումը սխալ է համարել: Այսպիսով, 24 ամյա արգենտինացին կկարողանա մասնակցել հաջորդ հանդիպմանը՝ «Նյուքասլի» դեմ։