«Վալենսիայի» ձախ պաշտպան Ալի Սիսոկոն հաստատել է, որ ինքը «Լիվերպուլ» տեղափոխվելու համաձայնություն է տվել:
-«Լիվերպուլը» ցանկանում է, որ ես միանամ իրենց, և ես տվել եմ իմ համաձայնությունը: Այժմ պետք է ակումբները համաձայնության գան: Սակայն, եթե տեղափոխությունը չիրականանա, ես չեմ տխրի, քանի որ երջանիկ եմ նաև «Վալենսիայում»,- ասել է Սիսոկոն: Le10Sport.
Լուրերի համաձայն, «Լիվերպուլը» ցանկանում է Սիսոկոյին վարձակալել 1 տարով և իրավունք ստանալ ամբողջական տրանսֆերը 4 մլն եվրոյով (3.5 մլն ֆունտ) գնելու համար: Սակայն «Վալենսիան» նախընտրում է միանգամից վաճարել 25-ամյա ֆրանսիացուն: