«Լիվերպուլը» պաշտոնապես հաստատեց «Վալենսիայի» և Ֆրանսիայի հավաքականի ձախ պաշտպան Ալի Սիսոկոյի վարձակալությունը:
25-ամյա ֆրանսիացին, ով ծագումով Սենեգալից է, այս ամառ դարձավ Բրենդան Ռոջերսի հինգերորդ ձեռքբերումը` Սիմոն Միյոլեից, Կոլո Տուրեից, Լուիս Ալբերտոյից և Յագո Աստպասից հետո:
Ավելի վաղ Սիսոկոն հանդես է եկել «Պորտուում» և «Լիոնում»: 2009թ-ի հոկտեմբերին Ալին «Լիոնի» կազմում հաղթանակի է հասել «Լիվերպուլի» նկատմամբ:
-Ես շատ ուրախ եմ, որ հայտնվել եմ այստեղ: Կարծում եմ, մենք շատ լավ թիմ և հրաշալի երկրպագուներ ունենք, և միասին կարող ենք մեծ բարձունքների հասնել,- հայտնել է Սիսոկոն:
Հավելենք, որ այս մրցաշրջանում հիմնական կազմում տեղ գտնելու համար Ալին պետք է մրցակցության մեջ մտնի իսպանացի Խոսե Էնրիկեի հետ: