«Վեստ Հեմի» կիսապաշտպան Ալու Դիարան ցանկություն է հայտնել հեռանալ ակումբից:
-Այո, ուզում եմ հեռանալ «Վեստ Հեմից»: Ինձ իսկական փորձություն է պետք, որն այստեղ չեմ ստանում:
Մի քանի ակումբներ արդեն հետաքրքրվում են ինձանով, և ես չեմ վախենում հեռանալուց: Հաստատ այստեղից լավ կլինի: «Վեստ Հեմում» ես ընդամենը ժամանակ եմ վատնում:
Երբ ես հեռացա «Մարսելից», «Վեստ Հեմի» ներկայացուցիչներն իմ ապագան գունավոր էին նկարագրում, ամեն ինչ գայթակղիչ էր հնչում: Բացի այդ սա Անգլիան է, Լոնդոնը, իսկ «Վեստ Հեմը»՝ պատմություն ունեցող հայտնի ակումբ:
Բայց ընդամենը երկու շաբաթ անց հասկացա՝ այս ամենը սուտ էր: Ինչ-որ մեկը պարզապես ցանկանում էր իմ տեղափոխությունը,- ասել է Դիարան:
Հիշեցնենք, որ Դիարան «Մարսելից» տեղափոխվել է անցած ամառ՝ կնքելով 3-ամյա պայմանագիր: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը ընդամենը 5 անգամ է դաշտ դուրս եկել: L’Equipe