«Մանչեսթեր Սիթին» երեկ հաստատեց Ալվարո Նեգրեդոյի տրանսֆերը, ով այս մրցաշրջանում կպաշտպանի իսպանական «Վալենսիայի» գույները:
Նեգրեդոն փայլուն սկսեց նախորդ մրցաշրջանը՝ մինչև Նոր տարի դառնալով 23 գոլի հեղինակ, սակայն հետո առողջական խնդիրների և վատ մարզավիճակի պատճառով Ալվարոն ոչ հաճախ էր հայտնվում «քաղաքայինների» մեկնարկային կազմում:
Չդիմանալով մրցակցությանը՝ տրանսֆերային պատուհանի փակման վերջին օրը Նեգրեդոն վերադարձավ հայրենիք: Ինչպես ասվում է «Վալենսիայի» պաշտոնական հաղորդագրության մեջ, «չղջիկները» Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը 23,8 մլն ֆունտով գնելու իրավունք են ստացել: