Բրազիլիացի ֆուտբոլիստ Արթուր Ֆրիդենռայխին է պատկանում ֆուտբոլի պատմության ֆենոմենալ նվաճումներից մեկը։
Իր 26-ամյա ֆուտբոլային կարիերայի ընթացքում նա 1395 գոլի հեղինակ է դարձել: Դա բոլոր ժամանակների բացարձակ ռեկորդն է։ Նույնիսկ ինքը՝ Պելեն «ընդամենը» 1281 անգամ է զգացել գոլի բերկրանքը: Ճիշտ է, «ֆուտբոլի արքան» այդ ցուցանիշին հասել է ավելի կարճ ժամանակահատվածում՝ 21 տարում։
Արթուր Ֆրիդենռայխը ծնվել է 1892թ.-ին՝ Սան Պաուլո քաղաքում։ Նա իր ֆուտբոլային կարիերան ավարտեց 1934 թվականին, երբ արդեն քառասունն անց էր: