«Լիդսը» հայտարարել է, որ բաժանվում է մարզիչ Խավի Գրասիայից՝ նրա փոխարեն գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելով Սեմ Էլլարդայսին:
Գրասիան միայն 10 շաբաթ աշխատեց Էլլանդ Ռոադում՝ անցկացնելով 12 հանդիպում: Խավիի նշանակումը չօգնեց «Լիդսին» բարցրանալ Պրեմիեր լիգայի անկման գոտուց։
Եվ հիմա, երբ «Լիդսին» մնացել է ընդամենը չորս հանդիպում, ակումբը որոշում է կրկին փոխել գլխավոր մարզչին՝ փորձառու Էլլարդայսին հրավիրելով, որպես գլխավոր մարզիչ:
Բիգ Սեմը, ով 2021 թվականի մայիսին «Վեստթ Բրոմվիչից» հեռանալուց հետո առանց աշխատանքի էր մնացել, իր նորամուտը կնշի շաբաթ օրը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:
«Լիդսում» 68 ամյա Էլլարդայսին կօգնի «ՄԿ Դենսի», «Չարլթոնի» և «Օքսֆորդի» նախկին մարզիչ Կարլ Ռոբինսոնը:
Հավելենք, որ «Լիդսը» նախօրեին աշխատանքից ազատվել է նաև իր մարզական տնօրեն Վիկտոր Հորտանին։