
«Տոտտենհեմը» բանակցություններ է վարում Google-ի հետ՝ վերանվանելու իր նոր մարզադաշտը:
2019 թվականին իր բացումից ի վեր, «Ուայտ Հարթ Լեյն» արենան տեխնիկապես վերանվանվել է «Տոտտենհեմ Հոտսպուր» մարզադաշտ, չնայած լոնդոնյան ակումբի նախագահ Դանիել Լևին ի սկզբանե բաց է եղել անվան փոփոխության համար:
Առատաձեռն հովանավորի որոնումը, ով պատրաստ կլինի լավ գումար վճարել մարզադաշտն իր ապրանքանիշով անվանափոխելու համար, Լևին կանգ առավ Google-ի տարբերակի վրա, հայտնում է The Athletic-ը:
Այս պահին համացանցային հսկան և «Տոտտենհեմը» գործարքի պայմանների շուրջ «իմաստալից բանակցություններ» են վարում։
«Տոտտենհեմ Հոտսպուր» մարզադաշտը «Տոտտենհեմին» արժեցել է 1 միլիարդ ֆունտ, իսկ նստատեղերը՝ 62850: Աշխարհի լավագույն ֆուտբոլային ասպարեզներից մեկում անցկացվում են ոչ միայն Անտոնիո Կոնտեի թիմի հանդիպումները, այլև ռեգբիի և ամերիկյան ֆուտբոլի խաղերը, բռնցքամարտի հանդիպումներն ու համերգները։