Անգլիայի գավաթի 1/4-րդ եզրափակչում այսօր միմյանց էին հանդիպել «Արսենալը» և «Էվերթոնը»:
Արսեն Վենգերի սաները սեփական հարկի տակ 4:1 հաշվով ջախջախեցին լիվերպուլցիներին և դուրս եկան հաջորդ փուլ: Դուբլի հեղինակ դարձավ Օլիվյե Ժիրուն, մեկական անգամ էլ աչքի ընկան Մեսութ Օզիլը և Միկել Արտետան: Հյուրերի միակ գնդակը 32-րդ րոպեին խփեց Ռոմելու Լուկակուն:
Գոլեր. Օզիլ՝ 7ր, Լուկակու՝ 32ր, Արտետա՝ 68ր (11մ), Ժիրու՝ 83ր, 85ր: