Անգլիայի գավաթի 5-րդ փուլում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր «Կրիստալ Փելեսին»:
Բրենդան Ռոջերսի սաները 1:2 հաշվով կամային հաղթանակ տարան և դուրս եկան 1/4 եզրափակիչ: Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց դաշտի տերերի հարձակվող Ֆրեյզեր Քեմպբելը: Երկրորդ խաղակեսի մեկնարկին Դանիել Սթարիջը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 9 րոպե հետո Ադամ Լալանան խփեց իր թիմի հաղթական գնդակը:
Գոլեր. Քեմպբել՝ 15ր, Սթարիջ՝ 50ր, Լալանա՝ 59ր: