Անգլիայի գավաթի 5-րդ փուլում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ առավելության հասավ Չեմպիոնշիպում հանդես եկող «Լիդս Յունայթեդի» նկատմամբ և դուրս եկավ քարրորդ եզրափակիչ:
«Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում բավական դիտարժան և գոլառատ խաղ ստացվեց: Արդեն 5-րդ րոպեին Յայա Տուրեն առաջ մղեց «քաղաքայիններին»: 10 րոպե հետո Սերխիո Ագուերոն 11-մետրանոցից կրկնապատկեց հաշիվը:
«Սիթին» երկրորդ խաղակեսում ևս երկու գնդակ ուղարկեց «Լիդսի» դարպասը և հաղթեց 4:0 հաշվով:
Գոլեր. Յ. Տուրե՝ 5ր, Ագուերո՝ 15ր (11մ), Տևես՝ 52ր, Ագուերո՝ 74ր