Աշխարհի գավաթի 2014թ-ի առաջնության խմբային փուլի վերջին խաղում Անգլիայի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Լեհաստանի ազգային ընտրանուն:
Խաղի հաշիվը 41-րդ րոպեին բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին, իսկ խաղավարտից 2 րոպե առաջ անգլիացիների ավագ Սթիվեն Ջերարդը կրկնապատկեց հաշիվը:
Այս հաղթանակից հետո «երեք առյուծները» խմբից առաջին տեղով կմեկնեն Բրազիլիա:
Գոլեր․ Ռունի՝ 41ր, Ջերարադ՝ 88ր: