Հարձակվող Նիկոլյա Անելկան այժմ բանակցում է «Շանհայ Շենհուայի» հետ պայմանագիրը խզելու համար: Սա կօգնի նրան տեղափոխվել «Քուինս Պարկ Ռեյնջերս»` որպես ազատ գործակալ:
-Բանակցությունները ֆուտբոլիստի և ակումբի միջև դեռ շարունակվում են: Մանրամասները հայտնի չեն: Իսկ վերջնական արդյունքին դեռ երկար պետք է սպասել,- ասել է «Շենհուայի» պաշտոնական ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ «Արսենալի», «Ռեալ Մադրիդի», «Մանչեսթեր Սիթիի», «Բոլտոնի» և «Չելսիի» նախկին խաղացողը 1 տարի առաջ էր տեղափոխվել «Շենհուա», բայց արդեն հասցրել է հիասթափվել Չինաստանից և երազում է Պրեմիեր Լիգա վերադառնալու մասին:
Այժմ Անելկան պատրաստ է հրաժարվել գործող պայմանագրից, միայն թե վերադառնա Անգլիա: