Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում հանդես եկող Մախաչկալայի «Անժին» հետաքրքրված է «Սուոնսի Սիթիի» իսպանացի հարձակվող Միչուի ծառայություններով:
«Անժին» ֆուտբոլիստով հետաքրքրված էր մինչև ֆուտբոլիստի նոր պայմանագիր ստորագրելը: Լուրերի համաձայն ռուսական ակումբի ղեկավարությունը պատրաստ է Միչուի համար 13 մլն եվրո առաջարկել:
Հիշեցնենք, որ իսպանացին հաջող մրցաշրջան է անցկացնում Անգլիայում: Պրեմիեր Լիգայի 25 տուրում Միչուն դարձել է 13 գոլի հեղինակ: