«Մանչեսթեր Սիթին» ակնկալում է, որ անկախ հանձնաժողովը կսահմանափակվի փոքր քանակությամբ միավորներ հանելով, եթե ակումբը մեղավոր ճանաչվի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման մեջ:
Պրեմիեր լիգայի բազմամյա հետաքննությունը ավարտվեց անցյալ երկուշաբթի «Սիթիի» դեմ պաշտոնական մեղադրանքներով:
«Քաղաքայինները» մեղադրվում են 9 սեզոնների ընթացքում FFP-ի կանոնների 100-ից ավելի խախտման մեջ, և գործը կքննի անկախ հանձնաժողովը՝ փաստաբան Մյուրեյ Ռոզենի գլխավորությամբ, որը «Արսենալի» մոլի երկրպագու է:
Խոսակցություններն ասում են, որ «Սիթին» կարող է զրկվել Պրեմիեր լիգայի տիտղոսներից կամ իջնել ցածր դիվիզիոններից մեկը, սակայն Էթիհադը չի հանդուրժի նման դաժան պատիժ, նույնիսկ եթե ապացուցվի ակումբի մեղքը:
Ինչպես նշում է Daily Star-ը, ամենահավանական արդյունքը Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջաններից մեկում «Սիթիից» միավորներ հանելն է, այն էլ՝ փոքր թվով: Սրանք են «քաղաքայինների» ղեկավարների ակնկալիքները։