Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչից «Ռեալի» դուրս մնալուց հետո «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտնել է, որ հնարավոր է լքի իսպանական ակումբը և ուղևորվի «Մանչեսթեր Սիթի»:
«Սանտիագո Բերնաբեոյում» «Յուվենտուսի» հետ ոչ ոքի խաղալով «Ռեալը» զրկվեց այս մրցաշրջանում միակ տիտղոսը նվաճելու վերջին շանսից: Տրամաբանական կլինի սպասել, որ Անչելոտին կարող է կորցնել իր աշխատանքը Մադրիդում: Լուրերի համաձայն, «Էթիհադում» Մանուել Պելեգրինիին փոխարինողի թեկնածուների թվում է Կարլոն: Անձամբ Անչելոտին էլ չի բացառում այդ տարբերակը:
-Եթե դուք հարցնեք ինձ, ապա ես կպատասխանեմ, որ ցանկանում եմ մնալ այստեղ: Սակայն ես հասկանում եմ, որ ֆուտբոլում մարզիչը կարող է կորցնել աշխատանքը, եթե ակումբն այդպես ցանկանա: Սակայն ես հաճույք եմ ստանում «Ռեալում» իմ աշխատանքով,- ասել է Անչելոտին: Sky Sports