«Էվերթոնը» պաշտոնապես հայտնել է Պարագվայի հավաքականի պաշտպան Անտոլին Ալկարասի հետ պայմանագրի ստորագրման մասին: Տրանսֆերը կայացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով:
30-ամյա պաշտպանը լիվերպուլյան ակումբի հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել և դարձել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Էվերթոնի» երկրորդ ձեռքբերումը՝ Արունա Կոնեից հետո: Երկու ֆուտբոլիստներն էլ անցած մրցաշրջանում հանդես էին գալիս «Ուիգան Ատլետիկում», որն այդ ժամանակ մարզում էր «Էվերթոնի» ներկայիս մարզիչ Ռոբերտո Մարտինեսը:
Ավելացնենք, որ Ալկարասն իր մասնակցությունն է ունեցել «Մանչեսթեր Սիթիի» հետ Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղին, որտեղ «Ուիգանը» սենսացիոն հաղթանակ տարավ և նվաճեց գավաթը: