«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հաստատել է, որ պատրաստ է թիմի մեկնարկային կազմից հեռացնել հարձակվող Սոն Հին Մինին։
Սոնը անցած մրցաշրջանում 23 գոլով կիսեց Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկը», բայց այս մրցաշրջանում դեռ չի խփել:
Կոնտեն զգում է, որ 30-ամյա հարավկորեացին զայրացած է իր գոլային երաշտի պատճառով և պատրաստ է հնարավորություն տալ մյուս խաղացողներին:
«Ակնհայտ է, որ Սոնն իրեն երջանիկ չի զգում, քանի որ գոլ չի խփում: Դա նորմալ է, և ես սիրում եմ, որ նա մի փոքր զայրացած է այս իրավիճակից, քանի որ դա նշանակում է, որ նա ցանկանում է փոխել դա: Խոսքը Սոնի մասին է, և նա իսկապես կարևոր խաղացող է մեզ համար»: .
«Ակնհայտ է, որ որոշ հանդիպումներում նա չի մեկնարկի հանդիպումը առաջին իսկ րոպեներից, ինչպես Հարրի Քեյնը, որպեսզի նրանց հանգստանալու հնարավորություն տանք, էներգիան վերականգնելու և մեզ հաղթանակներ պարգևելու համար: Շաբաթ օրը ես անպայման կքննեմ ռոտացիան»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։