«Միլանի» կիսապաշտպան Անտոնիո Նոչերինոն մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի «Վեստ Հեմ Յունայթեդում»: Այս մասին հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
28-ամյա Նոչերինոն Իտալիայի ազգային հավաքականում մասնակցել է 15 խաղի՝ այդ թվում 2008թ-ի օլիմպիական խաղերին և Եվրո2012-ին: Նոչերինոն այն ֆուտբոլիստներից էր, ով Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակչում 11-մետրանոց հարվածաշարերում գոլ խփեց և օգնեց անցնել հաջորդ փուլ:
2011թ-ից Նոչերինոն հանդես էր գալիս «Միլանում»: Ընթացիկ մրցաշրջանում Անտոնիոն մասնակցել է Ա Սերիայում 11 և Չեմպիոնների Լիգայում 2 հանդիպման: